«Արքայականի» կիսապաշտպան Գարետ Բեյլը համոզված է, որ նոր մրցաշրջանում բնավ էլ դյուրին չի լինելու «Ռեալի» կազմում տեղ գտնելը: Անցած մրցաշրջանում հանրահայտ կելտը վնասվածքի պատճառով թիմում շատ քիչ խաղային ժամանակ ունեցավ: Նա մասնակցել է ընդամենը 19 խաղի, որոնցում դարձել է դարպասի յոթ անգամ գրավման ու երկու գոլային փոխանցման հեղինակ։
«Գիտեմ, որ հեշտ չի լինի «Ռեալի» հիմնական կազմ վերադառնալը, սակայն ես հենց այդ նպատակի համար եմ հայտնվել թիմում և չեմ մտածել թիմը լքելու մասին»,- ասել է Բեյլը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ